• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումները Խան Հոա նահանգի ժողովրդական կոմիտեի նախագահ Նգույեն Թան Թուանի և Նյա Չանգ քաղաքի ժողովրդական կոմիտեի նախագահ Նգույեն Սի Խանի հետ։

19 հունիսի, 2023
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումները Խան Հոա նահանգի ժողովրդական կոմիտեի նախագահ Նգույեն Թան Թուանի և Նյա Չանգ քաղաքի ժողովրդական կոմիտեի նախագահ Նգույեն Սի Խանի հետ։
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ հունիսի 19-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը Խան Հոա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Խան Հոա նահանգի ժողովրդական կոմիտեի նախագահ պարոն Նգույեն Թան Թուանի և Նյա Չանգ քաղաքի ժողովրդական կոմիտեի նախագահ պարոն Նգույեն Սի Խանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Վիետնամի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող՝ մասնավորապես առևտրա-տնտեսական, զբոսաշրջային և հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության հետագա զարգացումը և խորացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու այլ հարցեր։

Հանդիպուման ժամանակ դեսպան Կաժոյանը կարևորեց Հայաստանի մարզերի և Վիետնամի նահանգների միջև համագործակցության հետագա զարգացումը և խորացումը՝ նշելով, որ այն նոր խթան կարող է հաղորդել երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացմանը։

Խան Հոա նահանգի ժողովրդական կոմիտեի նախագահ պարոն Նգույեն Թան Թուանը և Նյա Չանգ քաղաքի ժողովրդական կոմիտեի նախագահ պարոն Նգույեն Սի Խանը ընդգծեցին նաև երկու երկրների նահանգների միջև համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը և առաջարկեցին հայ գործարարներին դիտարկել Խան Հոա նահանգի առավել զարգացած ոլորտներում՝ մասնավորապես տեքստիլ և հանքարդյունաբերական ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունը։

Հանդիպման ժամանակ զրուցակիցները նաև քննարկեցին Հայաստանի որևէ քաղաքի և Նյա Չանգի միջև քույր-քաղաքների համաձայնագրի ստորագրման հնարավորությունը։

Պաշտոնական հանդիպումից հետո դեսպան Կաժոյանը հյուրընկալեց երկու նախագահներին և նահանգային դեպարտամենտների ղեկավարներին աշխատանքային ճաշի Նյա Չանգի «Արմենիա» ռեստորան՝ հայկական խոհանոցի և մշակույթի հետ ծանոթանալու նպատակով:

Խան Հոա նահանգի ժողովրդական կոմիտեի նախագահ պարոն Նգույեն Թան Թուանի և Նյա Չանգ քաղաքի ժողովրդական կոմիտեի նախագահ պարոն Նգույեն Սի Խանի հետ հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ դեսպանի օգնական տիկին Նգույեն Թան Թամը և Խան Հոա նահանգի ծրագրավորման և ներդրումների դեպարտամենտի տնօրենի տեղակալ պարոն Դոան Քուանգ Հույը, զբոսաշրջության դեպարտամենտի տնօրենի տեղակալ պարոն Քունգ Հույն Անը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ պարոն Հույն Մոնգ Գիանգը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: